ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին այսօր Եռաբլուրում դիմավորեցին զոհված զինվորների մայրերը: Նրանք նախարարին խնդրեցին, որպեսզի իրենց գոնե նվազագույն օգնություն ցուցաբերվի, քանի որ դժվարանում են մանավանդ ձմռանը վճարել կոմունալ վարձավճարները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զոհված Արթուր Հարությունյանի մայրը՝ տիկին Էլմիրա Հարությունյանը, ասաց, որ ինքն ու ամուսինը հաշմանդամ են և չեն կարողանում գոյատևել․ «Կարելի է, չէ՞, գոնե զոհվածների ընտանիքներին ուշադրություն դարձնել, գոնե զեղչ անեն: 50 տոկոսով կոմունալ վարձերը գոնե զեղչ անեն, ի վիճակի չենք: Մարդ մինուճար երեխուն տա հայերնիքը պաշտպանելու, հիմա մինուճար նստի, պատերին նայի՞, մրսի»:
Մանրամասները՝ տեսանյութում











































