ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է եվրոպական բանակի ստեղծման գաղափարը: Այդ մասին նա գրել է իր Twitter-ում:
Թրամփը պարզաբանել է, որ համաշխարհային պատերազմների ժամանակ Եվրոպան չէր կարող հաջողել առանց ԱՄՆ-ի օգնության:
«Եվրոպական բանակի գաղափարը լավ չաշխատեց Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ: Բայց ԱՄՆ-ը եղել է ձեր կողքին և միշտ կլինի»,- գրել է նա:







































