Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին նպաստել պահպանելու Nissan-Renault-Mitsubishi դաշինքը Կառլոս Գոնի կալանավորման ֆոնին: Զրույցը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում հանդիպման ընթացքում:
Ինչպես գրում է «Մայնիտի սիմբուն» ճապոնական թերթը, Ճապոնիայի կառավարության ղեկավարը Ֆրանսիայի նախագահի խնդրանքին ոչինչ չի պատասխանել:
Դեկտեմբերի 1-ին Սինձո Աբեն հայտարարել է, որ ավտոմոբիլային Nissan, Renault և Mitsubishi ընկերությունների հետագա ճակատագիրը պետք է որոշի ոչ թե կառավարությունը, այլ մասնավոր բիզնեսը:
Nissan, Renault և Mitsubishi դաշինքի ղեկավար Կառլոս Գոնը նոյեմբերի 19-ին կալանավորվել է ֆինանսական խարդախությունների և հարկերից խուսափելու կասկածանքով: Nissan և Mitsubishi ճապոնական ընկերությունները նրան պաշտոնանկ են արել, բայց նա շարունակում է ղեկավարել Renault-ը և ձևականորեն մնում է դաշինքի ղեկավարը:









































