Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

88-ի տղերքը հեռանում են

Գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևանքներից մեկը քաղաքական իրական սերնդափոխությունն է՝ առնվազն այն իմատով, որ քաղաքական ասպարեզից հեռանում են բոլոր այն մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեն 88-ի շարժման կամ ղարաբաղյան պատերազմի հետ։ Վաղվա ընտրությունները ֆորմալիզացնելու են այդ իրողությունը։

Քաղաքական գործիչների այս սերնդի գործունեության, վերելքի ու անկման հիմնական մոտիվը եղել է Արցախի հարցը։

Այդ մոտիվով ձևավորվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, ու առաջին նախագահի կողմնակիցները նրա գլխավոր հաղթանակ համարում են արցախյան առաջին պատերազմը։ Տեր-Պետրոսյանին չսիրողները հիշում են, որ նա 1998-ին ցանկանում էր «հանձնել» Ղարաբաղը։ Իհարկե, դա սուտ է, բայց պաշոնապես հենց այդ պատճառով Հայաստանում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում ու Ղարաբաղի հարցի էժանագին շահարկումով Ռոբերտ Քոչարյանը տասը տարի շարունակ թալանեց երկիրը, գնադակահարեց մարդկանց, կեղծեց ընտրություններ։

2008-ին Սերժ Սարգսյանը իշխանության եկավ արյան գնով՝ երկիրը «քիրվայության» վտանգից իբրև թե հեռու պահելու համար ու, երբ երրորդ նախագահը որոշել էր երրորդ ժամեկտով պաշտոնավարել, նրա թիմի հիմնական մոտիվը դարձյալ Արցախն ու անվտանգությունն էին։ Իբրև թե՝ քաղաքական դաշտում ուրիշ ոչ ոք այդ հարցերից գլուխ չի հանում։ Իհարկե, սա էլ է կեղծիք, որովհետև անվտանգության «գիտակ» Սերժ Սարգսյանի քաղաքականությունը մեծապես նպաստեց 2016-ի կարճատև պատերազմին, որի հետևանքով հայկական կողմն առաջին անգամ ունեցավ տարածքային զիջում՝ 1994-ի զինադադարից հետո։

Քանի իշխանության ղեկին էր Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քաղաքական առումով «ակտիվ» էին համարվում․ առաջին նախագահի ՀԱԿ-ն ընդդիմադիր էր համարվում հրապարակային դաշտում, երկրորդ նախագահի համար միշտ էլ թափանցելու սողանցքներ էր ստեղծում քրեաօլիգարխիկ համակարգը։

Թավշյա հեղափոխությունն արմատապես փոխեց վիճակը․ իշխանության եկան մարդիկ, որոնք 88-ի հետ անմիջական կապ չունեին ու դա նշանավորեց երեք նախկին նախագահների ու նրանց թիմերի քաղաքական արխիվացումը։ Քոչարյանը իր կյանքի մնացած օրերը թերևս անցկացնի բանտում, իսկ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն՝ եթե նույնիսկ մնան քաղաքականության մեջ, ապա պարտավոր են էական ռեբրենդիգի ենթարկվել՝ քաղաքական առաջնորդների ու ասելիքի մասով։

Ո՞րն է լինելու Հայաստանում իշխանության ձևավորման նոր մոտիվացիան։

Շահարկումներից խուսափելու համար՝ միանգամից նկատենք, որ ԼՂ հարցը եղել ու մնում է մեր պետության առաջնահերթությունը, խոսքը, տվյալ պարագայում, իշխանության ձևավորման մոտիվացիայի մասին է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընդունված է համարել հեղափոխական։ Դա իարպես այդպես է, սակայն հեղափոխությունն ինքնին արժեք, գաղափար չէ ու ժամանակի հետ պետք է ասոցացվի ինչ-ոչ գաղափարի, առաջնահերթության հետ, ինչպես՝ օրինակ, 88-ի շարժումը՝ ԼՂ խնդրի հետ։

Շատ դժվար է հստակ պատասխան տալ, թե որն է Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական բովանդակությունը։ Իշխանության, այսպես կոչված, կադրային կազմը ու հակասական ուղերձները հարցի պատասխանը չեն տալիս։

Իհարկե, շատ լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության «գաղափարախոսությունը» դառնա դեմոկրտաիան, սակայն հետհեղափոխական առաջին ընտրությունների օրինականությունը դեռ քիչ է, որպեսզի 2018-ի մայիսից սկսված փուլը կարողանանք համարել դեմոկրատական Հայաստանի պատմաշրջան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում