«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Վոլոդյա Ավետիսյանի հետ կատարվածի համար չափազանց մեծ ամոթի զգացում ունի: Նա երեկ ազատամարտիկին նվիրված «Անազատամարտիկը» ֆիլմի պրեմիերայի ավարտից հետո մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը զգում է իր մեղքը այս իրականության համար. «Այն, ինչ տեսա և խոսվեց, ասում է մի բանի մասին, որ պատերազմը, որը վերականգնեց հայի արժանապատվությունը, Արցախյան պատերազմի շնորհիվ սիրտներս բացվեց, ողնաշարը ուղղվեց, վերականգնվեց տարածքային ամբողջականությունը, այսօր մեր արժանապատվությունը՝ ի դեմս Վոլոդյա Ավետիսյանի, բանտարկված է, և մենք բոլորս մեղավոր ենք»:
Նա ասաց, որ պետք է մի քայլ անել, որպեսզի ձայնը հասնի վերին օղակներին, և ազատամարտիկի դերն ու արժեքը բարձրանա մեր երկրում:
Շնորհավորելով ՀՀ Զինված ուժերի 22-րդ տարեդարձը, տիկին Բախշյանն ասաց, որ բանակը մեզ համար ամենաթանկարժեք երևույթն ու անհրաժեշտությունն է, որը ապահովում է մեր երկրի ամբողջականությունն ու խաղաղ առօրյան:









































