Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Նիկոլ Փաշինյանին սպասվում է կարևոր քննություն. BBC-ի անդրադարձը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Բրիտանական BBC-ն անդրադարձ է կատարել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կարևոր քննություն է սպասվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածագիրը նշում է, որ «Հայաստանում ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում կանգնած մարդուն կիրակի լուրջ փորձություն է սպասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով: «Նախկին լրագրող, այնուհետև քաղաքական գործիչ դարձած 43-ամյա Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձրեց իշխանության խաղաղ փոխանցումը և տնտեսության տրանսֆորմացիայի հույսեր արթնացրեց: Ցույցերի օրերին փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի տված ամենակարևոր խոստումներից մեկը Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է: Նա դեռևս շատ մեծ ժողովրդականություն է վայելում, և որևէ մեկը կասկած չունի, որ նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի մեջ»,- ասված է հոդվածում:

Հոդվածագիրը նաև նշում է, թե որն է Նիկոլ Փաշինյանի` այդքան մեծ ժողովրդականություն վայելելու պատճառներից մեկը: «Պարոն Փաշինյանը պարբերաբար օգտագործում է «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակումը՝ հանդես գալով որպես հասանելի քաղաքական գործիչ»:

Հոդվածում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքը, ով իր դժգոհությունն է արտահայտել ընտրություններն այդքան շուտ անցկացնելու որոշման վերաբերյալ: Արմեն Աշոտյանը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերը զրկվել են ժամանակից՝ ընտրություններին ինչպես հարկն է պատրաստվելու համար: Աշոտյանը նաև ասել է, որ Հայաստանում դեռևս շարունակվում է հետհեղափոխական էյֆորիան, ինչը ազդեցություն կունենա նաև քվեարկության արդյունքների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում