Թուրքիայի Աֆյոնքարահիսար շրջանում երկու երիտասարդ է բերման ենթարկվել՝ դեղին ներկած քարը ոսկու ձուլակտորի փոխարեն վաճառելու համար, հաղորդում է Cumhuriyet–ը:
Նշվում է, որ անասնապահությամբ զբաղվող Հաքան Ա.–ն սոցկայքով ծանոթացել է Մեհմեդ Թ.–ի հետ և պայմանավորվել նրանից 50 հազար լիրով (10 հազար դոլար) ոսկու ձուլակտոր գնել։
Մեհմեդ Թ.–ն ընկերոջ հետ պայմանավորված տեղում 50 հազար լիրի դիմաց հանձնել է «ձուլակտորը»։ Հետո, երբ Հաքանը ստուգել է ձեռքբերումը, պարզվել է, որ այն ոսկեգույն ներկած քարի կտոր է։ Նա անմիջապես զանգահարել է ոստիկանություն։ Երիտասարդները արագ ձերբակալվել են։










































