ԱՄՆ Ջորջիա նահանգի Լորենսվիլ քաղաքի դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հրաձգությունը կատարվել է Ուեսթ Փայք փողոցում՝ Phoenix High School-ից ոչ հեռու: Չի հաղորդվում՝ զոհը դպրոցի աշակե՞րտ է, թե՞ ոչ:
Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:









































