Երգչուհի Ռուսլանան, ով «եվրամայդանի» ակտիվ մասնակից է, հայտարարել է, որ իրեն սպառնում են:
Այս մասին նա պատմել է երկուշաբթի օրը՝ ճեպազրույցում: Նրա խոսքերով՝ արդեն երկու օր է՝ իրեն սպառնում են՝ գրում է Украинская правда-ն:
Նա պատմել է, որ իր դեմ սադրանք է պատրաստվում:
«Իբր Մայդանի ներսում ինձ վրա պետք է հարձակվեն, ինձ առևանգեն կամ ծեծեն կամ զենք օգտագործեն»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռուսլանան հայտարարել էր, որ իրեն հետևում են:









































