Փենսիլվանիայի համալսարանից Պատրիկ Մակգովերնը, աշխատելով հնէաբանական բազմաթիվ ուսումնասիրությունների տվյալներով, անսպասելի եզրահանգման է եկել: Նրա կարծիքով՝ մեր հեռավոր նախապապերը քոչվոր կյանքից նստակյացի են անցել հանուն գարեջրի: Գրեթե 19000 տարի առաջ՝ իր զարգացման շրջադարձային պահին մարդը որևէ տեղ հիմնավորվել է ոչ թե հաց ստեղծելու, այլ թեթև ալկոհոլային խմիչքներ ստանալու համար: Ընդ որում՝ հացը մարդկության պատմության մեջ ավելի ուշ է հայտնվել:
Դա չի նշանակում, թե մեր նախապապերը խմել են սիրել: Նրանք, ովքեր կարողացել են գարեջուր պատրաստել, հավելյալ վիտամին В և ամինաթթուներ են ընդունել: Թույլ ալկոհոլային գարեջուրը գետերի ջրերի պես հիվանդածին բակտերիաներ չի պարունակել: Պեղումները ցույց են տվել, որ գարեջուրը նաև որպես դեղամիջոց է օգտագործվել: Դրանից բացի, ոչ թունդ գարեջուրն օգնում է շփման մեջ, նվազեցնում է տագնապը, այդ պատճառով էլ այն համայնքները, որոնք կարողացել են գարեջուր պատրաստել, խմել են այն տոն օրերին:








































