Իրանցի 72 լրագրողներ նամակով դիմել են երկրի նախագահ Հասան Ռուհանիին՝ Իրանի լրագրողների ասոցիացիան կրկին բացելու խնդրանքով, երկուշաբթի օրը հաղորդում է IRNA տեղեկատվական գործակալությունը:
Իրանի լրագրողների ասոցիացիան փակվել է 2009 թ.՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի լիազորությունները սկսվելուց անմիջապես հետո:
Ասոցիացիան փակվել է Թեհրանի նախկին դատախազ Սաիդ Մորազավիի հրամանով՝ հետախուզության նախարարությանը տված բողոքից հետո:
Իրանցի լրագրողների ասոցիացիան Լրագրողների միջազգային ֆեդերացիայի ստորաբաժանում է:











































