Նեպալում կամավորները ռեկորդ են սահմանել՝ 100 հազար պոլիէթիլենե փաթեթներից Մեռյալ ծովի քարտեզը ստեղծելով, փոխանցում է BBC-ն:
«Մեկ Մեռյալ ծով մեզ բավական է» ակցիան տեղի է ունեցել մայրաքաղաք Կատմանդուում: Դրա նպատակն էր ջրային պաշարների աղտոտմանն ուշադրություն հրավիրելը: Մի քանի տասնյակ կամավորներ են մասնակցել:
20х5 չափսի Մեռյալ ծովի քարտեզը աշխարհում պլաստիկե ամենամեծ քանդակն է:
«Մենք որոշել ենք կապել պլաստիկե փաթեթները և Մեռյալ ծովի քանդակը ստեղծել՝ մեր անհանգստությունը տարածելու և աշխարհում պլաստիկի օգտագործումը նվազեցնելու կոչ անելու նպատակով»,-ասել են ակցիայի կազմակերպիչները:











































