Sunday, 14 06 2026
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան

Ոչինչ է այն բանակը, որն ամրացված չէ ազգային համաձայնությամբ և ազատությամբ

Հայաստանի Հանրապետության բանակը վաղը կդառնա 22 տարեկան: Սա, անշուշտ, կարևոր իրադարձություն է, բայց այս կարևորությունը բազմակողմանի է և բազմաշերտ: Ցավն այն է, սակայն, որ ինչպես շատ այլ դեպքերում, այս պարագայում էլ, որպես կանոն, ընդգծվում են այն շերտերը, որոնք գտնվում են ամենամակերեսին: Ու մակերեսային այս շերտերի անընդհատ քարոզչությունը մեր` մոլորություններով այնպես էլ հարուստ հանրությանը նորանոր մոլորություններով է հարստացնում: Ինչպիսի՞ մոլորությունների մասին է խոսքը. դրանցից ամենակարևորը այն է, որ մեր հանրային և քաղաքական գիտակցության մեջ բանակի դերը` որպես անվտանգության ապահովման բաղադրիչի, չափազանցված է: Իհարկե, բանակը այս իմաստով կարևոր նշանակություն ունի, բայց այդ նշանակությունը ամենևին էլ առաջնային չէ:

Այս դրույթը պատմության ընթացքում բազմիցս գործնական կիրառություն է ստացել, և հզորագույն բանակներ ունեցող երկրները ուղղակի ծնկի են եկել, և այդ հզոր բանակներից ոչինչ չի մնացել: Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ, ասենք, մնացած աշխարհը այդ հզորագույն բանակ ունեցող երկրին կամ երկրներին թշնամի է համարել: Իսկ նման բան տեղի է ունեցել այդ հզոր բանակներ ունեցող երկրների քաղաքականության արդյունքում: Ենթադրենք, որ մեր բանակը հզոր է, բայց արդյո՞ք այդ բանակը կկարողանա այնքան հզոր գտնվել, ինչքան, ասենք, մեր հարևան երկրներից երեքի բանակը` միասին վերցրած:

Եվ այս իմաստով, հզոր բանակ ասվածը միշտ հարաբերական է, որովհետև բանակիդ հզորությունը չափվում է ըստ նրա, թե քանի (և ինչպիսի) երկիր է քեզ թշնամի համարում, և քանի (ինչպիսի) երկրների հետ դու ունես պատերազմի հնարավորություն: Ասենք, մեր բանակը ուժեղ է Ադրբեջանի բանակի համեմատությամբ: Բայց արդյո՞ք մեր բանակը հզոր է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համեմատությամբ: Իհարկե, ոչ: Բայց այս փաստը մեզ ոչ թե պետք է վախեցնի, այլ պետք է խորհելու տեղիք տա, և այդ խոհերի իմաստը պետք է դառնա այն, թե ինչ կարող ենք մենք անել, որ Թուրքիան և Ադրբեջանը մեզ միևնույն ձևով չընկալեն: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսի ճեղքեր կարելի է բացել Թուրքիայի և Ադրբեջանի շահերում: և ուրեմն, անվտանգության շատ ավելի կարևոր կոմպոնենտ է դիվանագիտությունը: Իսկ մեր դիվանագիտությունը վերջին տարիներին ոչ միայն ամեն ինչ արեց Թուրքիային և Ադրբեջանին մերձեցնելու համար, այլև վրադիր` Վրաստանին էլ տարավ դրեց նրանց շարքում: Ի դեպ, ամենևին էլ ակնհայտ չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար բերան են լիզելիս եղել: 90-ականների առաջին կեսին նրանց միջև լուրջ հակասություններ կային, և Հայաստանը պետք է կարողանար խորացնել այդ հակասությունները:

Իսկ սրա համար օգտագործվում է ոչ միայն դիվանագիտությունը, այլև դիվանագիտական հետախուզությունը, մի բան, որ տարբեր երկրներում տաբեր գերատեսչություններ են իրականացնում, որոշ դեպքերում` հատուկ ծառայությունները, իսկ որոշ դեպքերում` արտաքին քաղաքական գերատեսչությունը: և ի դեպ, բանակի հաղթանակները հնարավոր չէ իրականացնել կամ մարսել առանց դիվանագիտության: Օրինակ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ոչ մի իշխանավոր չի խոստովանել կամ ընդունել, որ ՀՀ-ն որևէ առնչություն ունեցել է Ադրբեջանի տարածքների գրավման հետ (սա էլ ոմանց հնարավորություն է տալիս ասել, թե ՀՀ առաջին նախագահը կամ այն ժամանակվա ղեկավարությունը դեմ է եղել, ասենք, Շուշիի ազատագրմանը):

Հայաստանի պաշտոնական տեսակետը եղել է այս. պատերազմական գործողություններն իրականացնում են Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը և Հայաստանից մեկնած կամավորականներ, որոնք չեն գտնվում ՀՀ իշխանությունների ենթակայության տակ: Սա արվել է հստակ նպատակով, որպեսզի չլինի միջազգային իրավունքի մի սուբյեկտ, որին միջազգային հանրությունը կարողանա ստիպել ետ քաշվել գրավյալ տարածքներից: Այդ սուբյեկտը կարող էր լինել միայն Հայաստանի նախագահը, որը էն գլխից ասում էր, որ ինքը տեղի ունեցողի հետ որևէ կապ չունի:

Եվ համաձայնեք, որ եթե ԱՄՆ նախագահը կարող էր ՀՀ նախագահին զանգել ու նրա առաջ պահանջ դնել, նա իրեն թույլ չէր տա զանգել, ասենք, ԼՂՀ ՊԿ ղեկավարին: Իսկ ՀՀ նախագահը, ինչպես ասացինք, կապ չուներ ռազմական գործողությունների հետ, քանի որ դրանք մի ուրիշ երկրի տարածքում տեղի ունեցող իրադարձություններ էին: Ֆորմալ առումով ՀՀ նախագահը Ղարաբաղի պատերազմի հետ կապ ուներ այնքան, որքան, ասենք, Աբխազիայում մղվող պատերազմի հետ: և այս մոտեցումը թույլ տվեց, որ միջազգային հանրությունը չգտնի նրան, ում վրա պետք է ճնշումներ գործադրել` հայկական ուժերի հաղթարշավը կասեցնելու համար:

Կարճ ասած, բանակի դերը չի կարելի գերագնահատել, և բանակը ոչինչ է, եթե այն ամրացված չէ ոչ միայն դիվանագիտությամբ, այլև ներպետական առողջ մթնոլորտով, ազգային համաձայնությամբ, ազատությամբ և այսպես շարունակ: Եվ ավելի մեծ պրոբլեմը այն է, որ Հայաստանում բանակի դերը կարծես գերագնահատում են, քանի որ սա ձեռնտու է ոմանց, որոնք ուղղակի ասելիքի բացակայություն ունեն և այդ բացակայությունը ուզում են լրացնել բանակային շոուներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում