Բրիտանիայից Շոտլանդիայի առանձնանալու և պետական ինքնավարություն հռչակելու կողմնակիցների թիվն ավելանում է՝ չնայած նրանք առայժմ փոքրամասնություն են կազմում:
Բրիտանական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Շոտլանդիայի բնակչության 37 %-ը կողմ է անկախացմանը: Դա հինգ տոկոսով ավել է, քան երեք ամիս առաջ: Մինչդեռ Շոտլանդիայի ընտրողների 44 %-ը Բրիտանիայից առանձնանալու անհրաժեշտություն չի տեսնում:
Շոտլանդիայի ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի ընթացիկ տարվա սեպտեմբերին:








































