ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ նշանակել Հայզեր Նաուերթին, որը տվյալ պահին պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնն է զբաղեցնում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Տվյալ պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ տարեվերջին ՄԱԿ-ում ԱՄՆ գործող ներկայացուցիչ Նիքի Հեյլին սեփական կամքով կլքի այդ պաշտոնը:







































