Լիտվայի արտակարգ գործերի կառավարական հանձնաժողովն առաջարկել է Բելառուսի հետ սահմանակից որոշ շրջաններում խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով արտակարգ դրություն հայտարարել:
Կառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների մասին հայտարարել է Լիտվայի ՆԳ նախարար Դայլիս-Ալֆոնսաս Բարակաուսկասը: Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունվում է երկրի կառավարության կողմից, հաղորդում է Delfi.lt-ը:
Լիտվայի տարածքում խոզերի ժանտախտը հայտնաբերվել է 2014 թ. հունվարի 24-ին: Նշվում է, որ ռիսկային գոտում հակահամաճարակային միջոցառումներ են ձեռնարկվել:








































