Սիրիայի ընդդիմությունը մերժել է երկրի ղեկավարության՝ «Ժնև-2» միջազգային համաժողովում բանակցությունների հիմնական սկզբունքների մասին հռչակագիրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով՝ հռչակագիրը չի համապատասխանում համաժողովի պայմաններին, որի հիմնական խնդիրն անցումային կառավարության ստեղծումն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի ընդդիմությունը բանակցությունների ժամանակ կբարձրացնի անցումային կառավարություն ստեղծելու հարցը:








































