«Ողջո՛ւյն, սիրելի հայրենակիցներ։ Այ այս արտահայտությամբ շրջել ենք ամբողջ Երևանը և ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, խոսել յուրաքանչյուրի հետ և բացատրել, համոզել ու ապացուցել, թե ինչու առանց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անհնար է նոր Հայաստանի կերտումը, զարգացումը և առաջընթացը»,- Երևանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գաղափարային, արժեքային կուսակցություն է և թիմ։ Թիմ, որովհետև ես արժևորում եմ այն մարդկանց մասնակցությունը և լինելը մեր թիմի կազմում, ովքեր իրենց ներուժով ու մասնագիտական հմտություններով, հայրենասիրությամբ, կարողություններով պատրաստ են այսօր լծվել նոր Հայաստանի կերտման գործին։ Եկել է աշխատելու ժամանակը, հին բարքերին հիշելու ժամանակը չէ»,- հավելեց Մանե Թանդիլյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































