Գելափի հարցումներն անցկացվել են մոտ 5 օր առաջ, բայց նաեւ կա Ամերիկյան հանրապետական ինստիտուտի հարցումը, որով մենք երկրորդ տեղում ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մանուքյանը՝ անդրադառնալով «GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից հրապարակված հարցման արդյունքներին, ըստ որի «Լուսավոր Հայաստանը» երրորդ տեղում է՝ 3,8 տոկոս ձայնով:
«Եթե համարենք, որ Գելափի հարցումը ճիշտ է, եւ մենք երրորդ տեղում ենք, նշանակում է, որ ՀՀ քաղաքացին անելիք ունի, դա տագնապ է ՀՀ քաղաքացիների համար: Հիմա պետք է արագացնել, պետք է տեմպ տալ: Ես հիմա ուղերձ եմ հղում ՀՀ քաղաքացուն, որ ամեն ինչ անի, որ «Լուսավոր Հայաստանը» լինի երկրորդը նոր քաղաքական համակարգում»,-ասաց Մարուքյանը: