ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հայկական բանակը իր ձևավորման պահից դրսևորեց լավագույն որակները, անմնացորդ նվիրումը հայրենիքին:
Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրողությունների պայմաններում, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի խոսքով, հզոր ԶՈՒ ունենալը Ազգային անվտանգության ապահովման գերակայությունն է և մեր պետության գերխնդիրը:
Նա նաև նշեց, որ հայկական բանակի կենսագրությունը լի է անմնացորդ նվիրումի, սխրանքների և անձնազոհության վառ օրինակներով:
Հայկական բանակը, նրա դիտարկմամբ, երաշխավորում է ՀՀ կայուն զարգացումը, և բանակի զարգացման խնդիները մշտապես գտնվում են Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում:









































