Monday, 29 06 2026
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին

Ինչ է անում Հայաստանում Ռուսաստանի արտաքին հետախուզության ներկայացուցիչը. սա պետք է բացատրվի

«Այն, որ այս ձայնագրության մեջ ներպետական խնդիրներ կային, արդեն գիտեինք առաջին ձայնագրությունից։ Ձայնագրության նոր հատվածի մեջ միակ նորությունն այն է, որ ռուսական կողմը, ռուսական հատուկ ծառայությունները` Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունը (ФСБ) առնվազն հորդորել են Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս Արթուր Վանեցյանի, Խաչատուրովի նկատմամբ ազատազրկում չկիրառվի։ Այ սա է նորությունը, և մտահոգիչը այս ձայնագրության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքերով՝ ձայնագրության այս նոր հատվածից նաև պարզ դարձավ, որ ռուսական СВР-ն ու ФСБ-ն Հայաստանում ունեն ներկայացուցիչներ։ Ու եթե ФСБ-ի ներկայացուցչի ներկայությունը Հայաստանում ինչ-որ կերպ հասկանալի է, քանի որ դեռ 1992 թվականից Հայաստանում են տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը և այդ առումով իրենց ներկայությունը գուցե բացատրելի է, բայց Իոաննիսյանի համար հասկանալի չէ, թե ինչ է անում Հայաստանում Ռուսաստանի արտաքին հետախուզության ներկայացուցիչը։ «Սա հասկանալի չէ, ու պետք է բացատրվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Իոաննիսյանը չի կարծում, որ ձայնագրության հրապարակը առավելապես պայմանավորված է նախընտրական այս շրջանով։ Նրա խոսքերով՝ այս ձայնագրությունն ավելի ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին։ «Առհասարակ, ձայնագրությունը հրապարակվեց այսօր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ունենան երևան եկած նոր հանգամանք նոր միջնորդություն ներկայացնելու համար, ինչու չէ նաև որոշակիորեն ազդեն դատարանի հնարավոր որոշման վրա։ Խոսքը Վերաքննիչ դատարանի կողմից կայացվելիք որոշման մասին է, որը պետք է հրապարակվի դեկտեմբերի 7-ին»,- ասաց Իոաննիսյանը։

Հարցին՝ այսինքն՝ դուք ուղիղ կա՞պ եք տեսնում Քոչարյանի ու գաղտնալսումն իրականացրած կամ պատվիրած անձանց միջև, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․«Ես չեմ կարող դա ապացուցել, ձեռքիս տակ փաստեր չունեմ, բայց առնվազն միամտություն կլիներ չկասկածել կամ չհասկանալ, որ սա հենց Ռոբերտ Քոչարյանի ձեռքի գործն է։ Ինչ վերաբերում է նախընտրական այս փուլում իշխանությանը հարվածելուն, ապա ես չեմ կարծում, որ այս հրապարակումը կարող է շատ էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Ի վերջո, քաղաքական առումով ինչ-որ սենսացիոն բան չկա։ Նախորդ ձայնագրությունից արդեն գիտեինք, որ Վանեցյանն ու դատավորը հեռախոսով խոսել էին, զանգ եղել էր։ Այս ձայնագրությունից մենք միայն իմացանք, որ Փաշինյանն իմացել է այդ զանգի մասին և առանձնապես դեմ չի արտահայտվել, չի խոչընդոտել, որ Վանեցյանը չզանգի դատավորին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում