Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Վազգեն Սարգսյանը հիացած չի եղել Դավիթ Շահնազարյանով․ նրա հայտարարությունները ստիպում են բացել որոշ փակագծեր

«Գուցե Աշոտյանի ասած անակնկալն էր, բայց եթե կարծում են, որ սա կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա, չարաչար սխալվում են, որովհետև մեր ժողովուրդը սպասում է այնպիսի արդյունքների, որ Նիկոլ Փաշինյանն իր սկսած գործը հասցնի ավարտին: Ժողովուրդը, մտահոգված լինելով, ձայնը տալու է Ն. Փաշինյանին և նրա թիմին»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների հրապարակմանը:

Ա. Քոչարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն փորձ է անում անընդհատ ուշադրություն շեղել. «Հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում փոփոխություններն արվել են արտաքին միջամտության շնորհիվ, որպեսզի Արցախի խնդիրը լուծեն ի վնաս մեր ազգային շահերի, խաբկանք է և սադրանք՝ նախկին իշխանությունների կողմից. Արցախի յոթ շրջանների հետ կապված բանակցությունները վարել են նախկին իշխանությունները…»:

«Նախկին իշխանական կլանը հանգիստ չէր նստելու, Հայաստանում ռևանշի հնարավորությունը երբ որ ձախողվեց, փորձ են անում ռևանշի հնարավորությունը տեղափոխել Արցախ, ինչը շատ վտանգավոր է: Զարմանալի է, որ Դավիթ Շահնազարյանն այդ դերը ստանձնեց: Երևի նա այն համոզմունքն ունի, որ գնահատված չէ, և ինքն այս ընթացքում, Արցախի հրամկազմին տրամադրելով նոր իշխանությունների դեմ, փորձում է հնարավորություն ձեռք բերել՝ դառնալու Արցախի թիվ մեկ խաղացողը և ձեռք բերել քաղաքական կշիռ: Ըստ էության, հիմա նա հայտնվել է ՀՀԿ-ում և աշխատանքի է անցել Ս. Սարգսյանի մոտ, նա Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի ծրագրերի սպասարկողն է, դա խայտառկություն է»,- նշեց Ա. Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց, որ Դ. Շահնազարյանի հայտարարությունները ստիպում են բացել որոշ փակագծեր. «Վազգեն Սարգսյանի և ԱԱԾ պետ Դավիթ Շահնազարյանի միջև միջադեպ եղավ, արդյունքում Դ. Շահնազարյանը հրաժարական տվեց: Վազգեն Սարգսյանը Դավիթ Շահնազարյանով երբեք հիացած չի եղել…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում