Ճապոնիայի կառավարությունը կստեղծի Երկրի շուրջ պտտվող տիեզերական աղբին հետևելու նոր համակարգ, որն առաջին անգամ կկիրառի նաև ազգային զինված ուժերի հնարավորությունները: Հիմնարար որոշումն արդեն ընդունված է, սակայն հստակ խորհրդակցությունները նախատեսվում է սկսել հաջորդ ֆինանսական տարում, որը սկսվում է ապրիլի 1-ից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տիեզերական աղբը, ներառյալ շարքից դուրս եկած արբանյակները, լուրջ սպառալիք են. այն կարող է հեշտությամբ շարքից հանել ուղեծրում գործող սարքավորումները, որոնք ապահովում են կապի ու լրտեսման համակարգերի աշխատանքը: Դա կարող է զգալի վնաս հասցնել ոչ միայն երկրի տնտեսությանը, այլև անվտանգությանը:
Տիեզերական աղբի կազմում հաստատվել է մոտ 16 հազար օբյեկտի գոյությունը, սակայն դրա ծավալները, ինչպես ենթադրվում է, զգալիորեն մեծ են: Տիեզերական աղբին մշտապես հետևում են ճապոնական աերոտիեզերական գործակալության ռադարն ու աստղադիտակը, որոնք տեղակայված են Օկայամա պրեֆեկտուրայում, սակայն դրանք կարող են ֆիքսել առնվազն 1 մետր տրամագծով օբյեկտները:
Լրտեսման մեջ նախատեսվում է ներառել հակահրթիռային պաշտպանության հնարավորությունները: Առաջին հերթին, խոսքը զինված ուժերի EPS-5 նորագույն ռադարի մասին է:










































