Դերասան և ռեժիսոր Շոն Փենը ժամանել է Ստամբուլ և պատրաստվում է ֆիլմ նկարահանել սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի մասին՝ գրում է Hurriyet-ը:
Լրատվամիջոցը հրապարակել է Փենի ու նրա նկարահանող անձնակազմի լուսանկարները, որոնք արվել են Ստամբուում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության մոտ:

Ջամալ Հաշուքջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո անհետացել է: Ավելի ուշ, նրա խոշտանգված դին հայտնաբերվել է հյուպատոսության տարածքում:
Ավելի վաղ սենատորները հայտարարել էին Հաշուքջիի սպանությանը Սաուդյան Արաբիայի արքայազնի մասնակցության մասին։







































