Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղացել է ձյուն, որը տիրամիսու է հիշեցնում: Տեսանյութում ցուցադրված են արտասովոր բնական երևույթի կադրերը։
Տարօրինակ բնական երևույթը բացատրվում է բավականին պարզ, պատճառը դարձել է անապատից բերված վիթխարի քանակությամբ փոշին: Մինչ այդ քաղաքում սաստիկ քամիներ էին մոլեգնում, որոնք էլ ավազ են բերել: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։









































