Չինաստանում բանակի վետերան Լյու Հեյը, որ դժբախտ պատահարի հետևանքով զրկվել է ձեռքերից, երջանիկ միությւն է կազմել 13 տարեկանում ոտքերից զրկված Լի Մեյվենի հետ։
2007թ․ Լյուն տեսել է Լիին հեռուստատեսային հաղորդման ժամանակ և միանգամից հասկացել է, որ նա իր ապագա կեսն է։ Նա փնտրել է Լիին և ծանոթացել նրա հետ։ Որոշ ժամանակ անց ամուսնական առաջարկ է արել կնոջը։

«Մենք երկուսով ձեռքեր և ոտքեր կունենանք, և կարող ենք միասին երջանիկ լինել»,- ասել է տղամարդը։ Զույգը մեկ դուստր ունի։ Նրանք միասին տնտեսություն են վարում․ հավ են պահում, բանջարեղեն աճեցնւմ սեփական ֆերմայում։ Ամուսինները սկզբունքորեն հրաժարվում ե կողմնակի օգնությունից, որպեսզի անկախ լինեն և դիմացկուն։
.jpg)










































