Ամերիկյան կինոյի ինստիտուտը հրապարակել է 2018թ.-ի լավագույն տաս ֆիլմերի ցանկը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2019թ.-ի հունվարի 4-ին:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են Բրեդլի Կուպերի «Աստղ է ծնվել» երաժշտական դրաման, Ռայան Կուգլերի «Սև հովազը» ֆանտաստիկ մարտաֆիլմը և Յորգոս Լանթիմոսի «Ֆավորիտուհին» պատմական դրաման: Տասնյակում են նաև Բո Բերնեմի «8-րդ դասարան», Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում է», Սփայք Լիի «Կլանի սև անդամը», Բարի Ջենքինսի «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել», Փոլ Շրեդերի «Քահանայի օրագիրը», Ջոն Քրիսինսկու «Խաղաղ տեղ» և Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրքը» ֆիլմերը:

Հատուկ մրցանակ է շնորհվել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ» սև-սպիտակ ֆիլմին, որտեղ պատմվում է 1970-ականներին մեքսիկացի ապահով ընտանիքի կյանքի մասին:

Նոյեմբերի վերջին, «Կանաչ գիրքը»-ը Միացյալ Նահանգների Կինոքննադատների ազգային խորհրդի տարբերակով լավագույն ֆիլմ է ճանաչվել: Իսկ Time ամսագիրը 2018 թ.-ի լավագույն ֆիլմ է ճանաչել «Հռոմ»-ը:
















































