«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել»,- այս խոսքերով «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ռուսական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանի ղեկավարությունը, քարոզարշավով պայմանավորված, ռուսական կողմին խնդրել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը։









































