Ալֆոնսո Կուարոնը ստացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակը «Գրավիտացիա» ֆիլմի համար, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ վերջին 10 տարում 9 դեպքում գիլդիայի մրցանակը շնորհվում է «Օսկարի» ապագա լավագույն ֆիլմին, այդ իսկ պատճառով ամերիկյան ԶԼՄ-ներում այդ մրցանակը համարվում է յուրահատուկ գուշակություն Կուարոնի համար:
Սթիվեն Սոդերբերգը ստացել է ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակը «Հեռուստաֆիլմ կամ մինիսերիալ» անվանակարգում «Ջահերի հետևում» ֆիլմի համար, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Մայքլ Դուգլասն ու Մեթ Դեյմոնը:











































