Այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրը: Վեհաժողովը կընտրի նոր նախագահ:
Այս պաշտոնին հավակնում են երկու թեկնածու՝ Աննա Բրաուսերը (Լյուքսեմբուրգ) և Ռոբերտ Ուոլթերը (Միացյալ Թագավորություն):
ԵԽԽՎ նախագահը պաշտոնը կստանձնի մեկ տարի ժամկետով՝ մեկ անգամ վերընտրվելու իրավունքով:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի կենտրոնական թեմաները կդառնան Ուկրաինայում տիրող իրավիճակը, «Մագնիտսկու գործով» զեկույցը և վեհաժողովի նոր ղեկավարի ընտրությունը:







































