Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրը՝ հունվարի 27-ին, կընտրի նոր նախագահ՝ հաղորդում է ԵԽԽՎ-ի կայքը:
Այս պաշտոնին հավակնում են երկու թեկնածու՝ Աննա Բրաուսերը (Լյուքսեմբուրգ) և Ռոբերտ Ուոլթերը (Միացյալ Թագավորություն):
ԵԽԽՎ նախագահի պաշտոնը ստանձնելու համար թեկնածուն պետք է ստանա 317 ձայներից առնվազն 159-ը՝ քվեարկության առաջին կամ երկրորդ փուլում: Քվեարկության երկու փուլերի ձախողման դեպքում կա նաև երրորդ փուլ, երբ հաղթող է ճանաչվում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն:
ԵԽԽՎ նախագահը պաշտոնը կստանձնի մեկ տարի ժամկետով՝ մեկ անգամ վերընտրվելու իրավունքով:









































