ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարության համաձայն՝ ինքն ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները և որակավորումները՝ ԱՄՆ հաջորդ նախագահը դառնալու համար, փոխանցում է INTERFAX-ը:
Նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին Ջո Բայդենն առավել մանրամասն հայտարարել է Միզուլայի համալսարանում իր ելույթի ժամանակ:
Ջո Բայդենն իրեն ամենաորակավորվածն է անվանել՝ ԱՄՆ հաջորդ առաջնորդի պաշտոնում բոլոր թեկնածուների շարքում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող հանդուրժել Դոնալդ Թրամփի կառավարման ևս չորս տարի: Նա Թրամփին անվանել է մարդ, որն ունակ չէ ճշմարտությունն ասել:
2020-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ առավել հստակ պատասխան Բայդենը մտադիր է տալ առաջիկա երկու ամսում:









































