Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուլտրաաջ ուժերին մեղադրել է հանցավորության տարածման գործում: Կիրակի հանդես գալով մայրաքաղաքում՝ նա հայտարարել է, որ «ուլտրաաջերը հանցավոր խմբավորումներին վճարում են թմրանյութերով՝ պահանջելով նրանցից բարձրացնել սպանությունների թիվն ու հանցավորության մակարդակը»,- հայտնում է ITAR-TASS-ը:
Վենեսուելայի նախագահը սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր մամուլը:
«Բուրժուական մամուլը հաճույքով է ներկայացնում սպանությունների մասին տեղեկությունը, հրապարակում է ռեպորտաժներ դիահերձարաններից, դրանք դնում առաջին էջերին»,- ասել է Մադուրոն:
Նա հիշեցրել է, որ իր նախաձեռնությամբ նախարարների կաբինետի ներկայացուցիչները անցկացրել են հանդիպումներ ազգային հեռուստաալիքների ղեկավարության հետ:
«Մենք կպաշտպանենք մեր երեխաներին ու դեռահասներին հեռուստատեսության վնասակար ազդեցությունից, որը բռնության տեսարաններ է ցուցադրում»,- խոստացել է նա: