Euromonitor-ը հայտնաբերել է 2018 թվականին զբոսաշրջիկների համար ամենատարածված երթուղիները՝ գրում է Bloomberg- ը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Չինաստանի Հոնկոնգ քաղաքը․այնտեղ այցելել է 29.8 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 7 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Թայլանդի մայրաքաղաք Բանկոկը՝ 23.6 միլիոն զբոսաշրջիկ:


Երրորդ տեղում է Լոնդոնը, որտեղ 2018 թվականին այցելել է 20.7 միլիոն մարդ:

Ներգնա տուրիզմի ամենամեծ աճը ցուցաբերած քաղաքների շարքում, անցյալ տարվա համեմատ, Երուսաղեմը զբաղեցրել է առաջին տեղը, զբոսաշրջիկների թիվը տարվա ընթացքում աճել է 37.5% -ով:









































