Նոյեմբերի 30-ին կյանքից հեռացած ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի ընտանիքը խոստացել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին, որ հուղարկավորության ժամանակ թույլ չի տա նրա հասցեին քննադատություն հնչեցնելու: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Հրապարակման համաձայն՝ արարողությունը նախատեսվում է այնպես, որ խուսափեն Թրամփի դեմ հայտարարություններից, որոնք հնչեցին սենատոր Ջոն Մակքեյնի հուղարկավորության ժամանակ:

Միևնուն ժամանակ թերթը նշում է, որ Բուշի հասցեին հնչած գովեստի խոսքերը կարող են որպես քննադատություն ընկալվել Թրամփի հասցեին։
Հոր մասին հրաժեշտի խոսքով հանդես կգա Ջորջ Բուշ կրտսերը։ Թրամփը ելույթ չի ունենա․ նա նստած կլինի առաջին շարքում նախկին նախագահներ Բարաք Օբամայի, Բիլ Քլինթոնի և Ջիմ Քարտերի հետ։










































