«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանը խոսեց աշխատողների իրավունքների զանգվածային ոտնահարումների մասին:
Նրա խոսքով՝ աշխատանքի ընդունվող մարդկանց հետ պայմանագրեր չեն կնքվում. «Նրանք համարվում են «թաքնված» վարձու աշխատող: Եվ հետո կենսաթոշակի գնալիս այդ մարդկանց աշխատանքային ստաժը չի հաշվարկվում»:
Մարուքյանը ընդգծեց՝ գործատուները, ոտնահարելով աշխատողների հանգստի և այլ իրավունքներ, մարդկանց ասում են՝ չես ուզում, ախպեր ջան, գնա. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է Հայաստանում աշխատողների իրավունքները պաշտպանել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































