Հնդկական Tata Motors ավտոմոբիլային կոնցեռնը հայտարարել է իր գործադիր տնօրեն Կարլ Սլիմի մահվան մասին, ով Թաիլանդի մայրաքաղաքում ընկել է հյուրանոցի բարձր հարկից:
Ընկերության ներկայացուցչի հայտարարությամբ՝ Սլիմը Բանգկոգում մասնակցում էր ընկերության տնօրենների խորհրդի հանդիպմանը՝ փոխանցում է BBC-ն:
Tata Motors-ի հաղորդագրությունում մանրամասներ չեն նշվում, սակայն որոշ տեղեկություններով՝ Սլիմը կորցրել է հավասարակշռությունը:
Նա 51 տարեկան էր, ղեկավարել է Tata Motors-ի բոլոր ստորաբաժանումները՝ բացի բրիտանական Jaguar Land Rover-ից:
Սլիմը Tata Motors-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2012-ի հոկտեմբերից: Մինչ այդ նա աշխատել է Toyota-ում (Մեծ Բրիտանիա) և General Motors-ում (Հնդկաստան և Չինաստան):








































