Մանհեթենի դաշնային դատավոր Ուիլյամ Փոուլին հրապարակել է ուկրաինացի ներգաղթյալներ Իգոր Ցիմերմանի և Ռոստիսլավ Բելյանսկու դատավճիռը, որոնց աշնանը մեղավոր են ճանաչել Նյու Յորքի օրենսդիր մարմնի երկու անդամների կաշառելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
47-ամյա Ցիմերմանը, ում դատավորն անվանել է «խարդախության ճարտարապետ», դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, իսկ 42-ամա Ռոստիսլավ Բելյանսկին՝ կես տարվա:
Բացի այդ, Ցիմերմանը ստիպված կլինի 10 հազար դոլար տուգանք վճարել, Բելյանսկին՝ 2 հազար:









































