The Falcon 9 արբանյակակիր հրթիռը արձակվել է Կալիֆորնիայի տիեզերական կենտրոնից․ նախատեսվում է, որ այն ռեկորդային թվով 64 արբանյակ դուրս կբերի ուղեծիր՝ գրում է gazeta.ru-ն։
Տեղեկացվում է, որ առաջին աստիճանը հաջողությամբ վայրէջք է կատարել օվկիանոսում հատուկ լողացող գմբեթի վրա, որպեսզի հնարավոր լինի այն կրկին տիեզերք արձակել:
Նշվում է, որ արբանյակների 64 թիվը ռեկորդային է ոչ միայն SpaceX կորպորացիայի, այլև ամերիկյան տիեզերական ողջ ծրագրի համար: