Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիսթին Լագարդն արդեն այսօր կարող է ընտրվել Արժույթի միջազգային հիմնադրամի նոր տնօրեն:
Երկուշաբթի օրը Լագարդին իր աջակցության մասին է հայտնել Չինաստանը, ինչը, ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցության հետ մեկտեղ, նրա ընտրվելու շանսերը ավելի է մեծացրել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Լագարդի հակառակորդը Մեքսիկայի Կենտրոնական բանկի ղեկավար Ագուստին Կարսթենսն է: Ավելի վաղ զարգացող երկրների խումբն իր դժգոհությունն էր հայտնել այն առնչությամբ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գոյության 65 տարիներին դրա ղեկավարներ են եղել Եվրոպայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի աթոռը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում սեռական ոտնձգության մեջ մեղադրվող Դոմինիկ Ստրոս Կանը հրաժարական էր տվել այդ պաշտոնից:








































