Մեծ Բրիտանիայի գիտնականները պատասխանել են այն հարցին, թե ինչու ենք մենք ավելի հաճախ վայր ընկնում և նույնիսկ կոտրվածքներ ստանում բուռն, երկարատև երեկույթներից հետո:
Ոչ մեծամասշտաբ, 20 մարդ ընդգրկող հետազոտություններից հետո հաստատվել է, որ քնի պակասի հետևանքով մարդուն ավելի դժվար է վերահսկել կեցվածքը և շարժման ժամանակ պահպանել հաստատունությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գիշերային հանգիստը, որը մենք փոխարինում ենք ոգելից խմիչքների օգտագործմամբ ժամանցի հետ, որոշակի դեր է խաղում շարժման ժամանակ մեր մարմինը կայուն վիճակում պահելու համար: Այս հանգիստը անհրաժեշտ է ուղեղին վերահսկողության վերականգնման համար:
Փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ միայն մեկ կամ երկու օր քնի սահմանափակումը զգալիորեն նվազեցնում է օրգանիզմի ընկնելուց և կոտրվածքներ ստանալուց պաշտպանվելու կարողությունը:










































