Dutchtub-ը ներկայացրել է լոգարան, որում կարելի է լոգանք ընդունել նույնիսկ տարվա ցուրտ եղանակին:
Ինչպես հաղորդում է style.rbc.ru-ն, տաքացնող լոգարանները ստեղծել է դիզայներ Ֆլորիս Շոոնդերբեեկը երեք տարբերակով` «ռոմանտիկ» Loveseat, որը նախատեսված է երկու անձի համար, Original և Wood, որոնցում կտեղավորվի չորս մարդ:
Լոգարանին միացված է հատուկ վառարան, որը տաքանում է փայտով և ջուրը տաքացնում է մինչև ցանկալի ջերմաստիճան:
Dutchtub Original-ը և Dutchtub Loveseat-ը պատրաստված են չժանգոտվող մետաղից և պոլիէսթերից, իսկ Dutchtub Wood-ը պատված է փայտով:










































