Բենգալյան ծոցում խորտակվել է զբոսաշրջիկներ տեղափոխող նավ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վթարի հետևանքով զոհվել է 21 մարդ, փրկարարներին հաջողվել է փրկել 13-ին: Այժմ ընթանում են 9 մարդու որոնողական աշխատանքները, որոնք ևս եղել են նավում:
Նախնական տվյալներով` բոլոր զբոսաշրջիկները եղել են Հնդկաստանի բնակիչներ: Աղետի պատճառները հայտնի չեն:










































