Հնդկական Jet Airways ավիաընկերությունը չեղարկել է դեկտեմբերի 2-ին և 3-ին նախատեսված չվերթներից 14-ը: Պատճառն այն է, որ շատ օդաչուներ հրաժարվել են աշխատանքի գալ, գրում է Reuters-ը:
Օդաչուները հայտնել են, որ իրենց շատ վատ են զգում, և պատճառն ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալն է:
Նշվում է, որ ընկերությունն օգոստոսից ի վեր չի վճարել օդաչուների, ինժեներների ու մյուս մասնագետների աշխատավարձերը: Դա էլ, իր հերթին, ֆինանսական խնդիրներով է պայմանավորված:
Ընկերությունը ներողություն է խնդրել չեղարկված չվերթների ուղևորներից և խոստացել հարթել խնդիրը:









































