Wednesday, 24 06 2026
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

ԲՀԿ-ի մոտ չկա նախկին խանդավառությունը, չի երևում նախկին էնտուզիազմը

«Մենք գիտենք, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը դուրս բերենք սոցիալ-տնտեսական ներկա ծանր վիճակից»: Այս խոսքերով է սկսվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը: Նրանք խոստանում են իրականացնել տնտեսական հեղափոխություն մեր երկրում, նպաստելով աննախադեպ խոշոր ներդրումների ներգրավմանը, տասնյակ հազարավոր նոր, բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծմանը: Բնականաբար դրանում որևէ վատ բան չկա, ավելին՝ նույնիսկ շատ լավ է, եթե, իրոք, այդպես լինի: Բայց այս ընթացքում երկրում հեղափոխական իրադարձություններ են տեղի ունեցել, իշխանության է եկել նոր քաղաքական ուժ, նախկիններից շրջադարձորեն տարբերվող քաղաքականություն իրականացնելու, տնտեսության քրեաօլիգարխիկ համակարգը քանդելու, իրական շուկայական բիզնես միջավայր ձևավորելու պատրաստակամությամբ ու արդեն իսկ արված որոշակի գործնական քայլերով, մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս իրավիճակում պայքարի մեջ է մտել բոլորովին նույն մոտեցումներով ու ծրագրերով, ինչ, որ տարիուկես առաջ: Գուցե թե այս ընթացքում տնտեսության մեջ հեղափոխական, բոլորի աչքին տեսանելի փոփոխություններ չեն արձանագրվել, բայց արդեն որոշակի հստակ քայլեր իրականացվել են բոլոր վեկտորների փոփոխությունների առումով: Մինչդեռ «Բարգավաճը», ինչպես և տարիուկես առաջ խոսում է նույն 15 քայլերից, որ որոշակի խմբագրական բարեփոխումներից հետո վերաճել են 36-ի: Ավելին, 2017թ. ապրիլին «Բարգավաճի» «պահվածքն» ու գործելաոճը կարծես ավելի հստակ էր, որ այս անգամ «անհասկանալիորեն» լղոզվել է:

Ահավասիկ. անցած տարի այս կուսակցության ծրագրի առաջին քայլով առաջարկվում էր միջին կենսաթոշակի չափը բարձրացնել 25 հազար դրամով, համապատասխանեցնելով նվազագույն կենսապահովման զամբյուղին: Նույնը նվազագույն աշխատավարձի պարագայում. 2018 թվականի հունվարի 1-ից այն հասցնել 80 հազար դրամի: Այս տարի «նվազագույն աշխատավարձի չափը մեր երկրի քաղաքացիներին պետք է ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Աշխատանքային կենսաթոշակի չափը մեր հայրենակիցներին պետք է երաշխավորի կենսապահովման նվազագույն պայմաններ: Աշխատավարձերն ու կենսաթոշակները պետք է գնաճին համընթաց պարբերաբար ինդեքսավորվեն»: Փաստորեն լավ տնտեսագետների պակաս չունեցող ԲՀԿ-ն մեկ տարվա ընթացքում շատ սկզբունքային հարցերում թիրախային հստակ մոտեցումներից անցնում է դեկլարատիվ հայտարարությունների հարթություն: Նույնը մյուս ոլորտներում. 2017-ին կուսակցությունն առաջարկում էր առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն հարկերից ազատել, իսկ մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին հարկերից ազատել առաջիկա հինգ տարիներին: Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով համաներում կիրառել: Այս տարի. «ՓՄՁ-ն չպետք է դիտարկվի որպես պետական բյուջեի մուտքերն ապահովող հարկման օբյեկտ, քանզի այն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Հետևաբար՝ պետությունը մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է ազատի հարկերից»: Անցած տարի «ասում էր». «Ընտրեք ինձ և ես կբերեմ 15 մլրդ դոլարի ներդրում»: Այս տարի «պետք է ձևավորել ներդրումների անվտանգության համակարգ և իրականացնել ներդրումների խթանմանն և ներգրավմանն ուղղված նոր քաղաքականություն, որի արդյունքում պետական կառույցները պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր միավոր ներդրման համար՝ անկախ ծավալից»:

Մնացած դրույթները գրեթե նույնն են, նույնիսկ առանց խմբագրման. «Գյուղացիների մեծ մասը բարձր տոկոսադրույքներով վարկերի տակ կքած է: Պետությունը պետք է համակողմանի աջակցի գյուղարտադրությամբ զբաղվող անհատներին ու կազմակերպություններին, նպաստելով գյուղմթերքի իրացմանը և նոր շուկաների խթանմանը: 3-4 տոկոսանոց վարկերի ապահովմանը: Առաջիկա տարիների համար 1 հա ոռոգման ջրի դիմաց վճարը սահմանել 1000 դրամ, վերացնել արագաչափերն ու կարմիր գծերը, էապես իջեցնել գազի գործող սակագինը, կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը»:

Իրավիճակ է փոխվել, մինչդեռ, ինչպես պարզվում է ԲՀԿ-ի ներկայացրած նախընտրական ծրագրից, իրենց մոտ մտածողության ու մոտեցումների առումով շատ բան չի փոխվել: Չնայած, որ ԲՀԿ-ի անցած տարվա պահվածքում ավելի ընդգծված պահանջողականություն կար և՛ ժողովրդից, և՛ օրվա իշխանություններից: «Ընտրեք մեզ, և կբերենք 15 միլիարդը, ընտրեք մեզ, և կիրականացնենք այս ծրագրերը»: Այս անգամ այդ պահվածքից, կարծես, ոչինչ չի մնացել: Թերևս, պատճառներից մեկն ու ամենահիմնականն այն է, որ այն ժամանակ «առաջինի» հետ կար հստակ պայմանավորվածություն, ամեն ինչ առավել իրական ներկայացնելու համար ճշտված էին ելույթներում, և ընդհանրապես, այս կուսակցության «ընդարձակման» առավելագույն սահմանները, և ԲՀԿ-ն իրեն լավ էր զգում այդ միջավայրում: Անկախ ամեն ինչից՝ պատվավոր երկրորդ տեղն ուներ, հատկապես, որ 10 հազարանոցներով հնարավոր էր փակել բոլոր չար լեզուների բերանն ու մի բան էլ մուննաթ գալ, «թե չընտրեցիք»: Մինչդեռ այս անգամ վերևների հետ չկա որևէ պայմանավորվածություն, չկա փողի գործոնը, իսկ մարդկանց հիշողությունը դեռ թարմ է, ոչ միայն նույն էլեկտրաէներգիայի կամ գազի գների հետ կապված՝ ԲՀԿ-ի պահվածքի առումով, այլև նույնիսկ 2017 ապրիլ-2018 ապրիլ: Այնպես որ, շատ բնական է, որ ԲԿՀ-ում կորցրել են նախկին էնտուզիազմն ու խանդավառությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում