«Քարոզարշավի առաջին օրերին «լավ տղու» վարքագծի դրսևորում նկատեցի… Ես որոշեցի, որ այդպիսի պայքարի մեջ չեմ մտնի: Ես պետք է պրոցեսից հաճույք ստանամ, դրա համար փորձեցի արժեք ստեղծել և դրա շուրջ միավորել մարդկանց: Մեր երկրի մասին խոսում եմ մարդկանց հետ, և ասում, որ եթե ուզում ենք մեր երկիրը զարգանա, բոլորս պետք է զարգանանք: Այս ասելով՝ տեսնում եմ, որ մի քանիսի աչքերը սկսում են վառվել. դրանից մեծ բերկրանք չկա, այս պրոցեսի մեջ ամենակարևորն այդ մարդիկ են»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Վարազդատ Կարապետյանը՝ հիշեցնելով, որ արժեքներ է ներառում նաև «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը. «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:
Մարդկային երջանկության գաղտնիքը, ըստ Վ. Կարապետյանի, հանրությանը ծառայություն մատուցելն է:
«Իմաստուն ընտրական համակարգ պետք է կարողանանք ստեղծել, որ ժողովուրդը կարողանա ընտրել այն մարդկանց, ում պատգամում է իր խոսքը օրենքի վերածել, դա շատ դժվար պրոցես է, որը դժվար է ասել, որ հիմա տեղի կունենա… Վստահ եմ, որ նախորդ խորհրդարանից էապես տարբերվող խորհրդարան կունենանք, բայց վստահ չեմ, որ մեր երազած խորհրդարանը կունենանք»,- նշեց վարչապետի խորհրդականը՝ հավելելով, որ պետք է այլ երկրների փորձն ուսումնասիրենք, բայց եթե մեր երկրի հասարակ մարդու խորքը չճանաչենք, միշտ սխալ օրենք ենք ունենալու: «Մեզ պետք են ժողովրդի ծոցից սերված, ժողովրդի իմաստնությունը կրող մարդիկ»,- ընդգծեց Վ. Կարապետյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































