Կալիֆոռնիայի ոստիկանները կանգնեցրել են մեքենան և այժմ վարորդը ոչ միայն վարորդական իրավունքից զրկվելու, այլև ազատազրկման վտանգի առաջ է կանգնած:
Քաղաքային պլանավորման կոմիտեի 45-ամյա աշխատակից Ալեքսանդր Սամեկը որոշել է ապավինել ժամանակակից տեխնոլոգիաներին և մի փոքր չարաշահել է ալկոհոլը: Երեկույթի ավարտից հետո Սամեկը նստել է Tesla Model S-ը և հրահանգել դեպի տուն երթուղին: Ակտիվացնելով ավտոպիլոտը՝ Սամեկը հենց ղեկին էլ քնել է:

Մեքենան, որը մայրուղով շարժվում էր ավելի քան 110 կմ/ժ արագությամբ՝ պահպանելով երթևեկության բոլոր կանոնները, նկատել են ոստիկանները: Սակայն, նրանց կանգնելու հրահանգին, վարորդը ոչ մի կեչպ չի արձագանքել: Հավասարվելով մեքենային ոստիկանները հասկացել են, որ վարորդը քնել է ղեկի առջև՝ վարորդական նստատեղին:
Ոստիկանները օգտագործելով Tesla Model S-ի շարժման տվիչները, մեքենան մոտեցրել են ճանապարհի եզրին, վարորդին դուրս հրավիրել և ստուգել սթափության աստիճանը: Դրական արդյունքի դեպքում մեքենան տեղ կգտնի հատուկ ավտոկայանատեղիում, իսկ վարորդին սպասում է դատավարություն:









































