Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան հայտնի պրոդյուսեր Բարի Ալիբասովի հետ հարսանիքի մասին իր տպավորություններն է պատմել NTV-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքերով, ամուսնության արարողությունը անակնկալ էր ոչ միայն ամբողջ երկրի, այլև իր համար:
Հարսանիքը սկսվել է հարսնացուի առևանգմամբ, որը Ալիբասովը պլանավորել էր իսկական հատուկ օպերացիային բնորոշ ձևով: Նա դերասանուհուն ԶԱԳՍ է հրավիրել որպես ընկերների ամուսնության վկա հանդես գալու պատրվակով:

«Ես նույնիսկ ժամանակ չունեի ինչպես հարկն է մտածելու»,- ասել է Ֆեդոսեևա-Շուկշինան:
Դերասանուհու դուստրերը, իրենց մոր, Ալիբասովի հետ կրկին ամուսնանալու փաստը, վատ են ընդունել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարի Ալիբասովի նախկին կինը՝ Վիկտորիա Մաքսիմովան նրան մեղադրել է կրկնակի ամուսնության մեջ:











































