Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

1999 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում ժողգեղարվեստի կոմբինատի փոխտնօրենը նռնակ է նետել ու պայթեցրել նույն կոմբինատի արտադրամասի պետի «07»-ը

1999 թվականի մայիսի 4-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում կարմիր լույսի տակ մի շարքային «07» կանգ առավ: Ոչնչով աչքի չընկնող մեքենա էր: Փողոցն անցնողներ չեղան, այդ պահին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ կարմիր լույսի տակ կանգնած մեքենայի ուղևորը հենց խաչմերուկում իջավ մեքենայից ու գլխապատառ վազեց: Դա վազք չէր, լայնաքայլ փախուստ էր այն մեքենայից, որի ուղևորն էր նա քիչ առաջ:

Տղամարդու գլխապատառ վազքը նրան ապահով հեռավորության վրա հասցրեց, քանի որ վայրկյաններ անց խաչմերուկը թնդաց պայթյունից: Պայթյունը դուրս էր հորդացել «07»-ի միջից: Բարեբախտաբար, պայթյունի պահին մեքենայի մոտով անցնող մարդիկ ու մեքենայի մոտակայքում կանգնած այլ մեքենաներ չկային: Պայթյունից վնասվեց միայն «07»-ը, իսկ մեքենայի վարորդը տեղում մահացավ…

Պայթյունից ցնցվեցին մոտակա շենքերը, մարդիկ խառնվեցին իրար: Իրոք՝ արտառոց բան էր՝ օրը ցերեկով քաղաքի կենտրոնում, ամենաբանուկ հատվածներից մեկում պայթյուն էր որոտացել, որը կարող էր շատերի կյանքն ու առողջությունը խլել: Բայց զոհը մեկ մարդ էր:

Ենթադրություններ արվեցին պատվերով սպանության ու վարձու մարդասպանների մասին: Սպանված վարորդի ինքնությունը դեռ չէր պարզվել, երբ ոստիկանության Կենտրոնի բաժին մտավ մի այլայլված տղամարդ՝ հենց նա էր՝ «07»-ից լայնաքայլ փախած այն ուղևորը, որն իր փախուստով փրկվել էր պայթյունի զոհ դառնալուց:

Ոստիկանությունում տղամարդը խոստովանեց՝ ինքն էր քաշել նռնակի օղակն ու նետել վարորդի ոտքերի տակ: Տղամարդը նաև հավելեց. «Ես ուրիշ ելք չունեի, կորցրել էի համբերությունս»:

Մանվել Բ.-ն աշխատում էր ժողգեղարվեստի կոմբինատում: Գլխավոր հաշվապահն էր:

1995 թվականին կոմբինատը դարձավ ԲԲԸ՝ բաց բաժնետիրական ընկերություն, որը բաժանելու, աշխատանքները կազմակերպելու հարցում գլխավոր հաշվապահ ու արդեն փոխտնօրեն դարձած Մանվելը լուրջ հակասությունների մեջ մտավ արտադրամասի պետի հետ: Ժամանակի ընթացքում նրանց հակասությունները ավելի խորացան, հարաբերությունները դարձան թշնամական:

Անհաշտելի ախոյան դարձած գործընկերների նախավերջին հանդիպումը դեպքից օրեր առաջ էր՝ 1999 թվականի ապրիլի 29-ին: Մանվել Բ.-ն տեղեկացավ, որ առանց իր գիտության մայիսի 7-ին ԲԲԸ-ում անցկացվելու է աուդիտ: Մանվելի զայրույթին չափ չկար: Նա մտածում էր՝ ուզում են իրենց խաղից դուրս բերել, ընկերությունից հեռացնել…

Վեց օր մտածեց՝ ի՞նչ անի: Եվ որոշում կայացրեց:

Մայիսի 4-ին շատ վաղ արթնացավ: Հասավ աշխատավայր: Նեղ օրվա համար «Ֆ-1» նռնակ ուներ սեյֆում պահած: Նռնակը գրպանը դրեց, դուրս եկավ: Ժամը 10-ին նա «Ալեն-Էլեն» սրճարանի մոտ էր: Որոշումը վերջնականապես էր կայացրել: Սպասեց ախոյանի մեքենային: Ահա և նրա «07»-ը:

Մանվելը մոտեցավ, առաջարկեց մեքենայով քաղաքում մի քիչ պտտվել ու զրուցել: Կենտրոնական փողոցներում մի քանի պտույտ կատարեցին, իրար կծու խոսքեր ասացին փոխադարձաբար, հաշտության եզրեր չգտան:

Մանվելը ամբողջ խոսակցության ընթացքում գրպանում զգում էր նռնակի առկայությունը: Վարորդն ինքնավստահ պտտում էր ղեկը, նա էլ իր դիրքերը չէր հանձնում՝ դրանով Մանվելին ավելի «համոզելով», թե ուրիշ ելք չկա…

Մանվելը փողոցների անցուդարձին չէր նայում, շա՞տ էին անցորդներն ու մեքենաները, քանի՞ մարդու համար էր վտանգավոր լինելու իր գրպանի նռնակի պայթյունը: Նա տենդագին մտածում էր՝ ինչպես ու երբ ի կատար ածի որոշածը և այնպես անի, որ նաև հասցնի փրկել սեփական կյանքը:

Երբ մեքենան Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում կանգնեց կարմիր լույսի տակ, ու վարորդը դժգոհ նայեց լուսացույցին, Մանվելը կտրուկ քաշեց նռնակի օղակը, դուռը բացեց, նռնակը գցեց վարորդի ոտքերի տակ ու վազեց՝ ինչքան ոտքերի մեջ ուժ կար…

…Մանվել Բ.-ին մեղադրանք առաջադրվեց դիտավորյալ սպանության, ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու և ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու համար, որը կատարվել էր հանրության համար վտանգավոր եղանակով՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 100 հոդվածով, 232 հոդվածի 1-ին և 96 հոդվածի 2-րդ մասերով:

Առաջին ատյանի դատարանը գույքի դիտավորյալ վնասման մեղադրանքում արդարացրեց Մանվել Բ.-ին, իսկ մյուս երկու հանցավոր արարքների՝ դիտավորյալ սպանության ու ապօրինի զինամթերք ձեռք բերելու համար վերջին հաշվով դատապարտեց 10 տարի ազատազրկման:

Մանվել Բ.-ն բողոքարկեց այդ դատավճիռը՝ նոր վարկած առաջ քաշելով՝ պնդելով, թե արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որովհետև տուժողը սպառնում էր իրեն, վիրավորում էր: Մանվելը նոր տեղեկություն հայտնեց՝ իբր նռնակը գտնվել է տուժողի ձեռքին, ինքը խլել է այն, հետո նոր քաշել է օղակն ու գցել է տուժողի ոտքերի տակ…

Սակայն վերաքննիչ դատարանը արժանահավատ գնահատեց Մանվել Բ.-ի նախաքննական ցուցմունքները, որտեղ խոսք չկար հոգեկան խիստ հուզմունքի ու նռնակը տուժողից խլելու մասին: Վերաքննիչ դատարանը Մանվել Բ.-ին մեղավոր ճանաչեց նաև ուրիշի գույքին հանրային վտանգավոր եղանակով խոշոր վնաս պատճառելու համար:

Այս փոփոխությունից հետո Մանվել Բ.-ի վերջնական պատժաչափը վերաքննիչ դատարանի կողմից չավելացվեց:

Մանվել Բ.-ն դատապարտվեց 10 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում