Գարիկ Մարտիրոսյանը հրապարակել է «Նոր հայեր» թիմի կազմում ՈՒՀԱ-ի արխիվային լուսանկար: Լուսանկարին կից նշել է, որ Ալ Պաչինոյի նմանակն է, բայց ականջները հակակշռում են նմանությանը:
Մեկնաբանություններում օգտատերերը հաստատել են կատակեգուի և դերասանի միջև որոշակի նմանություններ: Նրանք գրել են, որ այժմ Մարտիրոսյանի կրկնօրինակն է հայտնվում լսարանի առջև, քանի որ նա շատ է փոխվել: Ոմանք նմանություններ են գտել առասպելական Դրակուլայի կամ Գենադի Խազանովի երիտասարդ տարիների հետ: Կան նաև մարդիկ, ովքեր չեն նկատել որևէ նմանություն Ալ Պաչինոյի հետ: «Եթե չհաշվենք ականջները, քիթը, շուրթերը, կզակը, մազերը … ապա երկվորյակներ են», – գրել է օգտատերերից մեկը: Հրապարակումից երեք ժամ անց, նկարը հավանել են ավելի քան 37.000 օգտատեր և գրել մոտ 700 մեկնաբանություն:












































